ՎՏԲ-Հայաստան Բանկ. Առաջատար ենք բանկոմատների քանակով
14.10.2019 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

«ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը հասավ 184-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երեւանում, 96-ը՝ ՀՀ մարզերում: 184 բանկոմատներից 27-ը հագեցած են միաժամանակ Cash-in եւ Recycling գործառույթներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ եւ այլն, այլեւ անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով»,- ասված է հաղորդագրությունում:
Ներկայում Երեւանում եւ Հայաստանի մարզերում արդեն գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հաճախորդների համար հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի, հագեցած են վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց:
Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական ցանկն առանց բանկի մասնաճյուղեր այցելելու եւ առանց բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են ու առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը»,- նշել են բանկում:
Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.
- համալրել քարտեր անվճար օնլայն ռեժիմում,
- ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին եւ կատարել տարատեսակ վճարումներ,
- համալրել քարտը/քարտային հաշիվը բանկոմատի միջոցով՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,
- փոխել քարտի PIN-ծածկագիրը,
- կատարել փոխանցումներ՝ քարտից քարտ,
- ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
- վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչեւ 2019թ. վերջ նախատեսում է հասցնել իր բանկոմատների քանակը 200-ի, ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում, եւ անընդհատ աշխատանքներ է տանում բանկոմատների ֆունկցիոնալության կատարելագործման եւ բանկոմատների ցանցի ընդլայնման ուղղությամբ»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: