Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

10.10.2019 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան:

Վարչապետն Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ եւ ընդլայնված կազմերով նիստերին եւ հանդես կգա ելույթով:
Դիտում՝ 5454

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW