Քննարկվել են ՀԲ նոր ծրագրերը Հայաստանում

10.10.2019 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Սեբաստիան Մոլինեուս
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի՝ մինչեւ 2050թ. զարգացման ռազմավարության եւ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու առաջնահերթությունները:

Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի երկրի համագործակցության շրջանակը եւ նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումներին, որոնց մասնակցելու է նաեւ Մհեր Գրիգորյանը:
Դիտում՝ 1755

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW