Արմսվիսբանկի գործադիր տնօրենին շնորհվել է «Էջմիածին քաղաքի բարեկամ» կոչումը
09.10.2019 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ


Բանկում նշել են, որ կոչումը շնորհվել է հոկտեմբերի 8-ին Էջմիածնի 2704-ամյակին նվիրված նիստի ընթացքում:
Գեւորգ Մաչանյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքային իշխանություններին իրեն ցուցաբերած ուշադրության համար, նշել է.
«Լինելով ծնունդով Էջմիածնից՝ միշտ հպարտանում եմ այդ փաստով եւ սրտանց ցանկանում եմ, որ Էջմիածնում լինեն լուրջ ու շարունակական դրական փոփոխություններ, քանի որ իմ ամբողջ գործունեության ընթացքում ականատես եմ եղել, որ Էջմիածինը եղել է շատ լուրջ արդյունաբերական, գյուղատնտեսական եւ մշակութային պոտենցիալ ունեցող քաղաք»:
Նա վստահեցրել է, որ իր ունեցած հնարավորությունների սահմաններում պատրաստ է շարունակել աջակցել քաղաքի նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքի հոգեւոր, մշակութային ու տնտեսական կյանքի զարգացմանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: