Հայաստանի բանկերի միության նոր նախագահը Մհեր Աբրահամյանն է

04.10.2019 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի բանկերի միություն #Մհեր Աբրահամյան
Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Միությունում նշել են, որ այդ պաշտոնում նա կփոխարինի Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, որը միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:

Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում:

«Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար եւ նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW