EasyPay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայությունները
25.09.2019 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Beeline

Տերմինալի միջոցով հաշվեկշիռը վերալիցքավորելիս համակարգը ավտոմատ կերպով կառաջարկի հաճախորդի համար լավագույն փաթեթները: Այսպիսով, Beeline-ի ծառայությունների համար վճարում կատարելիս հաճախորդը կարող է անմիջապես դիմում ուղարկել իր համար առավել շահավետ ծառայությունը միացնելու համար։
Միացման համար հարկավոր է Easy Pay տերմինալների՝ Beeline-ի ծառայությունների բաժնում հատուկ կոճակի միջոցով հարցում թողնել՝ ցանկացած կոնտակտային հեռախոսահամար գրանցելով։ Beeline-ի համապատասխան մասնագետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կկապվի հաճախորդի հետ, անվճար կառաքի եւ կտեղադրի բոլոր անհրաժեշտ սարքավորումները եւ կմիացնի ծառայությունները բաժանորդի տանը։
«Ձգտելով խնայել մեր բաժանորդների ժամանակը, մենք ընդլայնել ենք Beeline-ի ծառայությունների բաժինը EasyPay տերմինալներում: Այժմ մեր հաճախորդները ստիպված չեն լինի սպասել հերթերում եւ լրացնել մեր ծառայությունների միացման համար դիմումները: Բավական է տերմինալի միջոցով հարցում թողնել, եւ մեր աշխատակիցները հնարավորինս կարճ ժամանակում եւ անվճար կկատարեն առաքում, կտեղադրեն սարքավորումները եւ կմիացնեն հաճախորդին ամենահարմար առաջարկը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք միշտ աջակցում ենք Beeline-ի հետ համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Այս նախագիծը միակն է հեռահաղորդակցության շուկայում, եւ մենք ուրախ ենք, որ այն իրականացվել է EasyPay տերմինալների ցանցի միջոցով»,- նշել է EasyPay-ի տնօրեն Մհեր Առաքելյանը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: