Փոխվարչապետը խոսել է բիզնեսի պասիվ ու ակտիվ դերերի մասին

24.09.2019 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսը խաղում է միաժամանակ պասիվ եւ ակտիվ դեր:

«Պասիվ առումով բիզնեսը պարտավոր է ենթարկվել պետության սահմանած խաղի կանոններին եւ օրենքներին, սակայն, կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի գործառույթները միայն պասիվ դերով չեն սահմանափակվում:

Մասնավոր ընկերություններն իրենց հերթին պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային եւ օրենսդրական չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար, նախաձեռնողականություն դրսեւորեն հակակոռուպցիոն ներքին ընթացակարգերի ներդրման հարցում: Այս համատեքստում կարեւորում եմ նաեւ կոռուպցիայի կանխարգելումը եւ դրա դեմ արդյունավետ պայքարը՝ ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվության բացահայտման ու հրապարակման միջոցով»,- հայտարարել է փոխվարչապետը Միջազգային համապատասխանության եւ հակակոռուպցիոն համաժողով 2019-ի ժամանակ:

Փոխվարչապետի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, ներդրումային խոշոր ծրագրերի մասով ներդրվում են պետություն-մասնավոր համագործակցության նոր կառուցակարգեր, կառավարությունը փուլային եղանակով թվայնացնում է քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունները:
Դիտում՝ 1294

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW