Մարզահամերգային համալիրի տարածքում ռեստորանային համալիր կկառուցվի

12.09.2019 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեմյան #մարզահամերգային համալիր
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 1-ին հարկից 246,6 քմ եւ 9-րդ հարկից 529,4 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայր եւ որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս տարածքում նախատեսվում է կառուցել նոր ռեստորան:

Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 մլն դրամ, որի 20%-ն ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե:

«Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն  դրամի անբաժանելի եւ բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի»,- ասված է որոշման նախագծում:
Դիտում՝ 8554

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW