Զինծառայողների դրամական ապահովության չափերը կբարձրանան

08.08.2019 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դավիթ Տոնոյան
ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է ավելացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ արդյունքում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների դրամական ապահովության չափը կավելանա 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար՝ 1000 դրամով:

«Շատ սիմվոլիկ եւ կարեւոր քայլ է, բայց արձանագրենք, որ գումարները բացարձակ մեծ չեն, եւ հույս ունենք, որ առաջիկայում, հետագայում մեր ընդհանուր աշխատանքի արդյունքում կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք նաեւ բացարձակ գումարի առումով որոշակի գոհունակություն մեզ կպատճառեն»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW