Դանիայում սկսել են տրամադրել ամենաէժան հիփոթեքը

08.08.2019 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#հիփոթեք
Հիփոթեքային վարկերը Դանիայում հասել են պատմական մինիմումի. առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղական բանկը (Nordea Bank Abp) առաջարկել է 20 տարով հիփոթեք՝ 0% ֆիքսված տոկոսադրույքով:

Forbes.ru-ի փոխանցմամբ՝ մեկ այլ վարկատու (Jyske Bank), սահմանել է բացասական տոկոսադրույք (-0,5% տարեկան) 10 տարվա հիփոթեկային վարկերի համար, այսինքն՝ համաձայնել է վճարել վարկառուներին՝ վերջիններից տոկոս գանձելու փոխարեն:

Մինչ այդ օգոստոսի սկզբին Դանիայի խոշոր հիփոթեքային վարկատու Realkredit Danmark-ը հայտարարել էր, որ 30 տարով հիփոթեք կգործարկի՝ 0,5% տարեկան տոկոսադրույքով: 
Դիտում՝ 3481

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW