«Պոբեդա»-ն չի դադարեցնի դեպի Հայաստան թռիչքները

06.08.2019 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պոբեդա #Քաղավիացիա
Ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, այսօր գրել էր, որ «Պոբեդա» ավիաընկերությունը ձմռանը կդադարեցնի դեպի Գյումրի թռիչքները։

Գործակալությունը գրել էր, որ թռիչքների դադարեցման պատճառը կապված է «Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլցման հետ»։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, սակայն, Banks.am-ին հայտնել են, որ խնդիրն արդեն լուծված է:

Հայաստանում «Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը եւս ասել է, որ «բոլոր հարցերը լուծված են, եւ ներկայում որեւէ խնդիր չկա»։

«Թռիչները կիրականացվեն։ Առաջացած խնդիրը լուծվում է փոխըմբռնման մթնոլորտում»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է «Պոբեդա»-ի ներկայացուցիչը։
Դիտում՝ 5655
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW