Հուլիսի 19-ին բացվել է Հայբիզնեսբանկի նոր դիզայն ստացած մասնաճյուղը` Երեւան, Նոր Նորք, Միկոյան 2/13 հասցեում:Բանկում նշել են, որ չնայած տեխնոլոգիաների, բազմատեսակ ավտոմատացված ծառայությունների եւ հեռահար բանկային սպասարկման ավելի քան արագ զարգացմանը, սպասարկման ավանդական կապուղիները դեռեւս պահանջված են բանկի հաճախորդների շրջանում: «Անմիջական հաղորդակցությունը կարեւոր է ինչպես հաճախորդի, այնպես էլ բանկի համար: Բանկի նոր մասնաճյուղերի ստեղծման հայեցակարգում հաշվի են առնված ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլեւ մեր հաճախորդների ցանկությունները, եւ մենք ուրախ ենք Ձեզ հետ կիսել մեր տեսլականը Հայբիզնեսբանկի մասնաճյուղերի նոր ստանդարտների վերաբերյալ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Հայբիզնեսբանկի ժամանակակից մասնաճյուղերը համատեղելու են էրգոնոմիկ լուծումները, նորագույն տեխնոլոգիաները եւ նորաոճ դիզայնը՝ հաճախորդների հետ աշխատանքում պահպանելով բանկի բարձր վարկանիշը եւ նորարարական մոտեցումները:Գրեթե բոլոր մասնաճյուղերում, ներառյալ՝ վերանորոգված մասնաճյուղերում, տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր, հաճախորդների սպասարկման գոտիներն առանձնացված են ըստ սպասարկման եւ ծառայության տեսակի, ստեղծված են առանձին տարածքներ հաճախորդների անհատական սպասարկման համար, ինչպես նաեւ կհայտնվի հաճախորդներին դիմավորող աշխատակից (Meeter&Greeter), որը կօգնի հաճախորդներին եւ վերջիններիս կուղղորդի անհրաժեշտ սպասարկման գոտի: Հատուկ առանձնացված տարածքում փոքր բիզնեսի հաճախորդները եւ բանկի աշխատակիցները կկարողանան քննարկել բանկի հետ համագործակցության եւ հաճախորդի բիզնեսին առնչվող բոլոր հարցերը:«Բանկի համար գերակա են ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամանակակից եւ հարմարավետ բանկային ծառայությունների զարգացումը եւ մատուցումը, ինչպես նաեւ փոքր բիզնեսի եւ խոշոր իրավաբանական անձանց համար նախատեսված ծառայությունները: Ահա թե ինչու, նոր դիզայնից բացի, մասնաճյուղերում կիրականացնեն մի շարք համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացմանն ու տեխնիկական վերազինմանը: Դա, անշուշտ, բարենպաստ կանդրադառնա մեր բանկի հաճախորդների սպասարկման մակարդակի վրա»,-նշել են բանկում:Ներկայում բանկը հաճախորդներին առաջարկում է ավանդական բանկային ապրանքների փաթեթ: Մանրածախ հատվածի եւ փոքր բիզնեսի զարգացումը բանկի ռազմավարական խնդիրն է 2019-2021 թվականների ընթացքում: Բանկի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսվում է բացել 4-6 նոր մասնաճյուղ, իսկ հին մասնաճյուղերը կունենան նոր դիզայն եւ տեղի կունենա նրանց հասցեափոխություն: Շուտով բանկի որոշ մասնաճյուղերում կգործարկվի 24/7 ռեժիմով շուրջօրյա սպասարկման ծառայությունը: Այն հնարավորություն կտա բանկի հաճախորդներին սպասարկվել շուրջօրյա եւ ստանալ տեղեկատվություն բանկի ապրանքատեսակների եւ ծառայությունների, մասնաճյուղերի տեղակայման եւ արտարժույթի փոխարժեքների մասին: «Որակյալ մասնագետները կօգնեն ընտրել համապատասխան ծառայությունը, կհաշվարկեն վարկի դիմաց վճարվելիք գումարը, խորհրդատվություն կմատուցեն բանկային վճարային քարտերին, Ինտերնետ-բանկ համակարգի եւ բջջային հավելվածի օգտագործմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Դեռ շատ նորարարական գաղափարներ են սպասվում մեր բանկի կողմից մոտ ապագայում, քանի որ մեր թիմը ամեն ջանք գործադրում է, որպեսզի մեր հաճախորդներն իրենց զգան առավելագույնս հարմարավետ եւ ապահով»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 11866