ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

18.07.2019 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն. Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով դրամական փոխանցումների ուղարկում անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին՝ թողարկված ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բանկերի կողմից:

«Այսուհետ հնարավոր է ՎՏԲ-Հայաստան Բանկի 71 մասնաճյուղերից Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով կատարել դրամական փոխանցումներ ողջ աշխարհով՝ անմիջապես փոխանցումը ստացողի Visa/Mastercard/МИР քարտերին»,- ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել նաեւ «Հեռախոսային բանկ» ծառայությունից, որի շնորհիվ ցանկացած պահի ու ցանկացած վայրից կարելի է զանգահարել բանկի Կոնտակտային կենտրոն եւ ուղարկել դրամական փոխանցումներ առանց մասնաճյուղ այցելելու:

Փոխանցում կատարելու համար բավական է իմանալ ստացողի քարտի մասին հետեւյալ տեղեկությունները`
- քարտի տեսակը (Visa/Mastercard/МИР),
- քարտի համարը,
- ստացողի ԱԱՀ-ն,
- քարտի թողարկման երկիրը:

Փոխանցումները կատարվում են ռուբլիով (ավտոմատ կերպով փոխարկվելով փոխանցումը ստացողի քարտի արժույթի) հետեւյալ միջնորդավճարով՝

- 1%՝ ռուսական բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում,
- 2%՝ արտասահմանյան բանկերի կողմից թողարկած քարտերին փոխանցումներ կատարելու դեպքում:

Փոխանցումները հասանելի են դառնում փոխանցումը ստացող հաճախորդի քարտին հաշված րոպեների ընթացքում եւ կարող են օգտագործվել թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ եղանակով:
Դիտում՝ 7200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW