ՊԵԿ-ում ստվերային տնտեսության գնահատման գործիքներ կներդրվեն

10.07.2019 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եւ «Էքսպերտիզ Ֆրանս» միջազգային փորձագիտության գործակալության միջեւ հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել՝ ՀՀ-ում ստվերային տնտեսությունը կրճատելու եւ հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու նպատակով:

ՊԵԿ-ում նշել են, որ մեկուկես տարի տեւողությամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ՊԵԿ-ում ներդնել ստվերային տնտեսության եւ տնտեսության ճյուղերի հարկային ներուժի գնահատման արդյունավետ գործիքներ։

Կուժեղացվեն ՊԵԿ-ի կարողությունները՝ ներքին եւ արտաքին տեղեկատվության մոբիլիզացման եւ վերլուծության գործում, ինչպես նաեւ կբարելավեն ՊԵԿ-ի տրանսֆերային գնագոյացման ստորաբաժանման գործունեությունը՝ համադրելի բազաների ստեղծման միջոցով:

Բացի այդ, նախատեսվում է կատարելագործել գործող հարկային ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով ՓՄՁ-ների յուրահատկություններին:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ կնքված ֆինանսավորման պայմանագրի շրջանակում եւ մեկնարկելու է սեպտեմբերից:
Դիտում՝ 1043

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW