“Հայէկոնոմբանկը” նվեր-գրքույկ է պատրաստել իր VIP հաճախորդների համար

14.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայէկոնոմբանկը” ներկայացրել է բանկի VIP հաճախորդների համար զեղչեր եւ հատուկ առաջարկներ նախատեսող նվեր-գրքույկ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Հայէկոնոմբանկի” մարկետինգի բաժնում, նվեր-գրքույկը հրատարակվել է “Կորպորատիվ իմիջ կենտրոնի” հետ համատեղ, եւ նրանում ընդգրկված են 71 ընկերություններ, որոնք հատուկ առաջարկներ են ներկայացրել “Հայէկոնոմբանկի” ընտրյալ 2.500 հաճախորդներին:

Ինչպես նշել է “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը, գրքույկում կարելի է գտնել մի շարք հայտնի ընկերություններ, “որոնք բարձր են գնահատել բանկի հաճախորդներին եւ առաջարկել են արտոնյալ պայմաններ եւ անակնկալներ”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 6915

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW