Քրիստինա Դորոսը Կովկասում Visa-ի Տարածաշրջանային նոր մենեջերն է

04.07.2019 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քրիստինա Դորոս #Visa
Քրիստինա Դորոսը նշանակվել է Կովկասում Visa-ի Տարածաշրջանային մենեջեր:

Visa-ում նշել են, որ իր նոր պաշտոնում Քրիստինա Դորոսը կկենտրոնանա Կովկասի տարածաշրջանում էլեկտրոնային վճարումների բիզնեսի զարգացման վրա՝ ընդլայնելով Visa-ի ներկայությունն այս շուկաներում:

«Մենք ուրախ ենք հայտարարել Կովկասում Տարածաշրջանային մենեջերի պաշտոնում Քրիստինա Դորոսի նշանակման մասին: Ես վստահ եմ, որ կառավարչական եւ առաջնորդության փորձված հմտությունների, ինչպես նաեւ վճարումների ոլորտի եւ տարածաշրջանային բիզնեսի խորությամբ իմացության շնորհիվ Քրիստինան բիզնեսը կառաջնորդի դեպի նոր բարձունքներ, որն էլ կընդգծի այն կարեւորությունը, որը մեզ համար ներկայացնում են Կովկասի տարածաշրջանի երկրները»,- ասել է CISSEE տարածաշրջանում Visa-ի ավագ փոխնախագահ եւ ընկերության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան:

Քրիստինա Դորոսն ավելի քան 20 տարվա փորձ ունի մանրածախ բանկային ծառայությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, քարտային եւ մոբայլ վճարումների ոլորտում: Քրիստինան Visa-ին միացել է 2016-ից՝ ղեկավարելով տարածաշրջանային Հիմնական պրոդուկտների թիմը, 2019-ից եղել է CISSEE-ում Visa-ի փոխնախագահի պաշտոնակատարը, Լուծումների բաժնի ղեկավարը՝ համակարգելով Հիմնական պրոդուկտների (Debit, Credit եւ Premium) աշխատանքը, Loyalty հարթակի մշակումը, Digital Solutions-ն ու Push Payments-ը, որոնք բոլորն էլ հանդիսանում են էլեկտրոնային վճարումների աճի հիմքը: Քրիստինայի մասնագիտական հաջողությունների թվում են Premium benefits-ի կատարելագործումը, Ուկրաինայում եւ Բելառուսում Loyalty ծրագրի մեկնարկը, ՓՄՁ-ների համար Tap to Phone տեխնոլոգիայի մեկնարկում կատարած ներդրումը եւ այլն:

«CISSEE տարածաշրջանում Visa Պրոդուկտների թիմի ղեկավարի պաշտոնում իմ ուշագրավ փորձից հետո ես ուրախ եմ ղեկավարելու Visa-ի գործունեությունը Կովկասի տարածաշրջանում: Սա հետաքրքիր ու դժվարին հնարավորություն է՝ մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի շատ նորարարություններ եւ առավելություններ ներկայացնելու, ինչպես նաեւ շուկայում մեր ներկայությունն ընդլայնելու տեսանկյունից՝ ձեւավորելով վճարումների ապագան եւ խթանելով նորարարությունն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Քրիստինա Դորոսը:
Դիտում՝ 5285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW