Ամերիաբանկն ընդլայնում է առեւտրի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում
03.07.2019 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ բանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների եւ օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ։ Հերթական հաջողված գործարքները՝ այս անգամ Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է $9,7 մլն, իսկ Unicredit Austria բանկից՝ $7 մլն՝ առեւտրի ֆինանսավորման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Ֆինանսավորման այս նոր միջոցները հնարավորություն կտան միջազգային առեւտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային եւ նպաստավոր պայմաններով:
«Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի առեւտրի շրջանառության զարգացմանը՝ մենք շարունակում ենք ընդլայնել առեւտրի ֆինանսավորման հնարավորությունները՝ ակտիվ համագործակցելով ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաեւ հեղինակավոր առեւտրային բանկերի հետ:
Միայն այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը խոշոր առեւտրային բանկերից ներգրավել է շուրջ $58 մլն ֆինանսական միջոցներ՝ ապահովելով 85% աճ նախորդ կիսամյակի համեմատությամբ:
Մենք շարունակելու ենք ընդլայնել համագործակցությունը թե՛ ներկրողների եւ թե՛ արտահանողների հետ՝ առաջարկելով ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ»,- նշել է Ամերիաբանկի Առեւտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: