Արթուր Ջավադյանը մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ժողովին

01.07.2019 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։

Կենտրոնական բանկում նշել են, որ այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ։

Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։

Միջազգային հաշվարկների բանկի տարեկան ժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Դիտում՝ 1693

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW