Կոնվերս Բանկը, Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակում, իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից: Բանկում նշել են, որ առաջարկի շրջանակում Visa Platinum եւ Visa Infinite քարտապանները կարող են օգտվել տարբեր երկրների 1000 օդանավակայանների Lounge key սպասասրահներ անվճար մուտքի հնարավորությունից՝ քարտը գրանցելով հետեւյալ հղումներով.- Visa Platinum հաճախորդների համար, - Visa Infinite հաճախորդների համար: Հաճախորդը մեկ Visa Platinum վճարային քարտով օդանավակայանների Lounge key սպասասրահներ կարող է անվճար մուտք գործել օրացույցային տարում 2 անգամ, իսկ Visa Infinite քարտով՝ 6 անգամ:«Visa վճարային համակարգի առաջարկին զուգահեռ, Կոնվերս Բանկի իր Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum եւ Visa Infinite քարտապաններին հնարավորություն է տալիս աննախադեպ պայմաններով օգտվել նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բիզնես սրահի (Business Lounge) ծառայություններից՝ առանց սահմանափակումների:Կոնվերս Բանկը հետեւողական է իր հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների ստեղծման հարցում՝ ինչպես բանկային ծառայություններից օգտվելիս, այնպես էլ գործարար ուղեւորությունների եւ հանգստի կազմակերպման ժամանակ: Բանկը միակն է Հայաստանում, որի Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum եւ Visa Infinite քարտատեսակներից օգտվող հաճախորդները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ, կարող են Business Lounge-ի ծառայություններից օգտվել առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Քարտից մուտքի վավերացման համար գանձվի ընդամենը 100 դրամ»,- ասել են բանկում: Tweet Դիտում՝ 18884