«Բարենպաստ ֆոն կա, որ Իտալիայից ներդրումները հոսեն Հայաստան»

10.06.2019 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հայ-իտալական տնտեսական կապերն ամրանում են:

«Մեր ժողովուրդների, երկրների միջեւ կա ավանդական ջերմություն, որը բարենպաստ ֆոն եւ պայմաններ է ստեղծում, որպեսզի մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանան, որպեսզի Իտալիայից, իտալական գործարար միջավայրից ներդրումներ հոսեն Հայաստանի Հանրապետություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Երեւանում՝ հայ-իտալական առաջին գործարար համաժողովի բացմանը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հայ գործարարները, հայկական ընկերությունները եւ իտալացի գործարարներն ու ընկերությունները կգտնեն միմյանց, կկարողանան կնքել փոխշահավետ պայմանագրեր, համաձայնություններ:

«Հայաստանի կառավարությունն ամուր կանգնած է այդ համաձայնությունների, պայմանավորվածությունների թիկունքին, եւ մեր խնդիրն է, որ ձեր բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1961

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW