Հայաստանը կաջակցի բրիտանացի խոշոր ներդրողներին
24.05.2019 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն




Նախարարությունում նշել են, որ քննարկվել է նաեւ ներդրողների կարիքների աջակցման կազմակերպությունների գործունեությունը։
Կողմերը անդրադարձել են նաեւ առեւտրի եւ ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ձեւաչափերի արդյունավետության բարձրացման եղանակները։
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերի արդյունքում, ընդհանուր առմամբ, գործարար համայնքի շրջանում ձեւավորված են դրական սպասումներ։
«Կասկած չկա, որ բիզնեսը Հայաստանում կարող է ունենալ ազատ մուտք ցանկացած գործունեության համար, եւ մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար»,- ընդգծել է նախարարը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կարեւոր է, որ Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը շարունակականություն ունի, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի ժամանակը եւ ջանքերը մեկտեղվեն առաջնահերթ հարցերի ուղղությամբ, քանի որ խնդիրները ժամանակի ընթացքում փոփոխվում են:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: