Ինեկոբանկը Թբիլիսիում ներկայացրել է InecoPay-ի հաջողության պատմությունը

22.05.2019 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #InecoPay
Ինեկոբանկը SME Banking Club-ի կողմից կազմակերպված Caucasus’19 տարածաշրջանային 5-րդ համաժողովի շրջանակում մայիսի 17-ին ներկայացրել է InecoPay նորարարական լուծման՝` բիզնես ոլորտում գրանցած հաջողության պատմությունը։

Համաժողովի ընթացքում Ինեկոբանկին տրվել է տարածաշրջանի ամենանորարար բանկերի ցանկում ներգրավված լինելու հավաստագիր։


Բանկում տեղեկացրել են, որ InecoPay-ը պարզ եւ հարմար լուծում է եւ՛ վճարողի, եւ՛ վճարում ընդունողի համար, որի շնորհիվ հաճախորդները ձեռքի տակ եղած սմարթֆոնով կատարում են վճարումներ՝ սքանավորելով վաճառակետերում ներկայացվող QR կոդը, մինչդեռ կազմակերպություններն առանց հավելյալ ներդրումների եւ ժամանակի վատնման ընդունում են QR կոդի միջոցով վճարումներ: Ավելին, ի տարբերություն քարտով վճարումների, գումարը հասանելի է լինում նրանց բանկային հաշվին առավելագույնը մեկ ժամվա ընթացքում։



«Ինեկոբանկը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, շարունակաբար մշակում է հաճախորդամետ, հարմար եւ հասանելի լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ բիզնես հաճախորդների համար։ Ուրախ էինք համաժողովի շրջանակում ներկայացնել Հայաստանում առաջինն իր տեսակով լուծման՝ InecoPay-ի հաջողության պատմությունը՝ մասնավորապես բիզնես հաճախորդների տեսանկյունից։ Հավելեմ, որ արդեն ապահովել ենք բավականին մեծ ծածկույթ, եւ ակտիվորեն շարունակում ենք ընդլայնել գործընկեր կազմակերպությունների ցանկը: Համաժողովի ընթացքում ունեցանք նաեւ քննարկումներ տեղի խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ վրացական շուկայում նոր ծառայությունների ներդրման եւ ընդլայնման վերաբերյալ», - նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը:
Դիտում՝ 5051
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW