Այսօր փոխմբռնման հուշագիր են ստորագրել «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) եւ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը (ՀԱԱՊ)։ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ հուշագրի նպատակը, երկու կողմերի երկու ջանքերի միավորմամբ, Հայաստանում ՓՄՁ ոլորտի առաջխաղացումն ու զարգացումն է:Ըստ hուշագրի՝ երկու կողմերի նախաձեռնությունները կիրականացվեն երկուստեք համագործակցությամբ եւ ուղղված կլինեն իրականացվող ընթացիկ ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ներին ծառայությունների տրամադրմանը: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտրամադրի ծառայություններ ՀԱԱՊ շահառուներին, իսկ ՀԱԱՊ-ը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուներին: Երկու կողմերը կկազմակերպեն համատեղ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ եւ այլն: Կողմերը կիրականացնեն նաեւ համատեղ ծրագրեր՝ ուղղված տեղական ՓՄՁ-ների միջազգայնացման ներուժի բարձրացմանը, նորարարական լուծումների իրականացմանը եւ տարածմանը, ինչպես նաեւ այլ նախաձեռնությունների իրականացմանը:«ՀԱԱՊ-ը կարեւոր գործընկեր է բոլոր այն հարցերում, երբ կարիք կա քննարկել տնտեսությունում առկա խնդիրների բնույթը, դրանց կարգավորման շուրջ մոտեցումները։ Եվ ես կարող եմ վստահ ասել․ անցյալի մեր համագործակցությունը հաստատում է կազմակերպության հետ ունեցած երկխոսության շրջանակներում մեր ունեցած քննարկումներն ունեցել են շատ կարեւոր նշանակություն»,- ասել է նախարար Տիգրան Խաչատրյանը:Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանն էլ ընդգծել է, որ իրենց բոլոր անդամները հետաքրքրված են հիմնականում տնտեսության զարգացումով, իրենց բիզնեսի բարգավաճմամբ եւ բիզնեսի առաջխաղացմամբ։ «Այս առումով նախարարության թիմի հետ աշխատելը մեզ համար ե՛ւ պատիվ է, ե՛ւ բնական գործընկերություն։ Հուսով եմ, որ ե՛ւ ամերիկյան ուղղությամբ, ե՛ւ ընդհանուր կշարունակենք համագործակցել նախարարության եւ ՓՄՁ ԶԱԿ-ի հետ»,- ասել է Արա Հովսեփյանը։ Tweet Դիտում՝ 2524