2019-ի ապրիլ-ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2%-ով: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ում նշել են, որ եթե 2018-ի ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել էր 200 707 ուղեւոր, ապա 2019-ի ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղեւոր:2019-ի ապրիլին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11 611 մարդ: 2018-ի նույն ամսվա 12 070 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 4%:Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 795 605 մարդ, որը 7,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին 2,6%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 4217