Հայտնի են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Mastercard-ի՝ հատուկ ֆուտբոլասերների համար հայտարարված #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքի հաղթողները: Բանկում նշել են, որ մրցույթի արդյունքում HD թիմի ներկայացուցիչներ Հայկ Տիգրանյանն ու Դմիտրի Լալայանը նվաճել են 4-օրյա ուղեւորություն դեպի Մադրիդ՝ հնարավորություն ստանալով մարզադաշտից հետեւել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ներկայացուցիչները UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք եւ ներկա կգտնվեն թիմի առաջին տնային հանդիպմանը: «Մրցույթի եզրափակիչ փուլի առաջադրանքն էր նկարահանել տեսանյութ, թե ինչպես են մասնակիցներն երկրպագում իրենց սիրելի թիմին: Արդյունքում, ժյուրիի անդամները գնահատեցին կատարված աշխատանքներն, որոնք էլ գումարվեցին ամբողջ մրցավազքի ընթացքում թիմերի կուտակած միավորներին: Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց HD թիմը, ինչի առթիվ շնորհավորում ենք եւ մաղթում աննկարագրելի զգացողություններ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի` ամենախելահեղ ֆուտբոլային երեկոյի ընթացքում»,- նշել է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը: «Շնորհակալ ենք Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին նման միջոցառում կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ Չեմպիոնների Լիգայի ամենակարեւոր խաղում մեր երկրպագած թիմը գոնե կհայտնվի եզրափակչում»,- ասել է հաղթող թիմի ներկայացուցիչ Հայկ Տիգրանյանը: Tweet Դիտում՝ 2369