IDeA-ի աջակցությամբ Տավուշում 50 կայուն աշխատատեղ է ստեղծվել
30.04.2019 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDeA

Ծրագրի անմիջական շահառու են դարձել Դիլիջանի եւ հարակից համայնքների՝ Հովքի, Աղավնավանքի, Խաչարձանի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի առնվազն 340 բնակիչ, ստեղծվել է 50 կայուն աշխատատեղ, ավելի քան 100 ձեռնարկություն աջակցություն են ստացել՝ զարգացնելու զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստների ու արհեստների ոլորտում գործող տեղական տնտեսություններն ու ստեղծել նորերը։
Դիլիջանում անցյալ տարի օգոստոսին բացվել է Տավուշի մարզում առաջին եւ դեռեւս միակ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որն արդեն ընդունել է ավելի քան 1000 զբոսաշրջիկ։
Դիլիջանի եւ հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները շուրջ 1 տարի օգտվում են ծրագրի շրջանակում բացված Արվեստների եւ արհեստների կենտրոնի (MADE) հնարավորություններից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է €1 միլիոն 195 հազար, որից ԵՄ ներդրումը €780 000 է, ազգային համաֆինանսավորումը՝ €195 000, իսկ IDeA-ի ներդրումը` €141 000 եվրո։
Եվիրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է ավելի շատ ներդրումներ կատարել ուղղված Հայաստանի տարածքային զարգացմանը:
«Մենք սկսեցինք այս նախագիծը 2016-in` հատկացնելով ավելի քան €10 մլն Հայաստանի տարբեր մարզերում մի շարք ծրագրերի համար: Դիլիջանի ծրագիրը ՏԶՊԾ-ի շրջանակում ամենահաջողվածներից մեկն է: Դիլիջանում դեռեւս կա չբացահայտված ներուժ եւ հույս ունեմ, որ սա միայն սկիզբն է եւ համայնքում ավելի շատ ներդրումներ կկատարվեն»,- ասել է դեսպանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշել է, որ պետք է շարունակական քայլեր ձեռնարկել նմանօրինակ ժամանակակից մոտեցումներով ծրագրերի ինստիտուցոնալացման եւ համայնքների աշխարհագրության ընդարձակման ուղղությամբ։
«Սա մի ծրագիր է, որը բերել է հույս, աշխատանք ու ավելի լավ ապագա Դիլիջանի ու դիլիջանցիների համար»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը։
«Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագիրը IDeA հիմնադրամն իրականացրել է 2017-ի փետրվարից՝ Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: