Յունիբանկը In Tour Expo-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջային ՓՄՁ-ների համար
26.04.2019 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Բանկը ցուցահանդեսում կներկայացնի վարկատեսակներ, որոնք մշակվել են հատուկ հյուրանոցային եւ ռեստորանային, ինչպես նաեւ՝ զբոսաշրջության ոլորտի այլ ձեռնարկությունների համար:
«Մենք ակտիվ աշխատում ենք ՓՄՁ-ների հետ եւ ձգտում ենք ապահովել ֆինանսական միջոցների առավելագույն հասանելիությունը մեր հաճախորդների համար: Վարկատեսակներ մշակելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններին ու սեզոնային բնույթին: Մեր մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն մատուցել եւ առաջարկել ամենահարմար վարկային պայմանները, որպեսզի ձեռնարկությունները արդյունավետ կերպով օգտագործեն բիզնեսի զարգացման համար տրամադրված ֆինանսավորումը»,- նշել է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Յունիբանկը, համագործակցելով Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ, զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին դրամով վարկեր է տրամադրում մինչեւ 90 ամիս ժամկետով եւ մինչեւ 9,5% տարեկան տոկոսադրույքով:
«Յունիբանկը ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում նաեւ պարզեցված ընթացակարգով օգտվել մինչեւ 5 մլն դրամ գումարով անգրավ վարկի հնարավորությունից: Այդ դեպքում նոտարական եւ կադաստրային, ինչպես նաեւ գրավի ապահովագրման հետ կապված լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում:
Անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը պարզեցնելու եւ արագացնելու նպատակով, բանկն օգտագործում է «Պրոտոբեյզ Լաբորատորիզի» CRM համակարգը»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: