Ամփոփվել են ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի արդյունքները
19.04.2019 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ














ԿԲ-ում նշել են, որ մրցույթի նպատակն է զարգացնել եւ խորացնել դպրոցականների գիտելիքները եւ հմտությունները ֆինանսատնտեսագիտական թեմաների շուրջ, ինչպես նաեւ ձեւավորել արագ եւ ճկուն մտածելու կարողություն:
Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի եւ Երեւան քաղաքի ավելի քան 350 դպրոց, ամեն մարզից ընտրվել է 1 հավաքական թիմ, որը ներկայացրել է իր մարզը Երեւանում կազմակերպված կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերում:
Մրցույթի ընթացքում թիմերին առաջադրվել են տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաեւ տնտեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրին կարեւորել է ոչ միայն ճիշտ պատասխանները, այլեւ նորարարական մտածողությունը եւ թիմային աշխատանքը:
Մրցույթի արդյունքում հաղթել է Արմավիրի մարզի թիվ 1 ավագ դպրոցի թիմը:
Հաղթած թիմը պարգեւատրվել է ԿԲ-ի կողմից սահմանված հատուկ մրցանակով եւ պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվել են մասնակցության վկայականներ:
Մրցույթի այլ մասնակիցներ նույնպես ստացել են մրցանակներ՝ պատասխանելով ծրագրի գործընկերներ կառույցների կողմից ֆինանսական ոլորտի վերաբերյալ ներկայացված հատուկ հարցերին:
Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի գործընկերներն են «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Արցախբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, «Նաիրի Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: