ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայից օգտված հաճախորդների դիմումների քանակի 40% գրանցված աճի արդյունքում, որոշել է երկարաձգել ակցիան մինչեւ 2019թ. ապրիլի 30-ը։Բանկում նշել են, որ ակցիան վերջին 3 ամիսների ընթացքում բանկի ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ է ունեցել: «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար եւ թույլ է տալիս բանկի հաճախորդ իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ձեւակերպել վարկեր՝ իջեցված տոկոսադրույքով:«Ակցիան հնարավորություն է տալիս ձեւակերպել վարկ սուպեր ցածր՝ 10% տարեկան տոկոսադրույքով՝ բանկում գործող 17% տարեկան տոկոսադրույքի փոխարեն, ինչի շնորհիվ վեց ամսվա ընթացքում կարելի է տնտեսել 7%: «Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիայի օգնությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը ու իր ներկայացուցիչներին թեթեւացնում ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:7-րդ ամսվանից սկսած՝ տոկոսադրույքն ավտոմատ կերպով կփոխվի ըստ բանկում գործող տոկոսադրույքի: Առավելագույն գումարը, որ կարող է բանկը տրամադրել, նույնպես աճել է՝ 2 մլն դրամով եւ կազմում է 7 մլն դրամ:Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր հաճախորդները, այնպես էլ գործող՝ նոր վարկի կարիք ունեցող հաճախորդները: Tweet Դիտում՝ 6473