Հայբիզնեսբանկը եւ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը բանկի «Վանաձոր» մասնաճյուղում կազմակերպել են ճանաչողական եւ ուսուցողական էքսկուրսիա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաների համար:Բանկում նշել են, որ Հայաստանում առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում, որտեղ կրթության հնարավորություն ունեն գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազ. երիտասարդ եւ մեծահասակ: 12-15 տարեկան ավելի քան 60 աշակերտ Հայբիզնեսբանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարչի, Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցել են ճանաչողական էքսկուրսիայի, հարց ու պատասխանի միջոցով ծանոթացել բանկի պատմությանը, բանկային գործունեությանը, բանկային գործով զբաղվող մասնագետների գիտելիքների եւ հմտությունների պահանջներին, ինչպես նաեւ ստացել այնպիսի խորհուրդներ, որոնք ապագայում կօգնեն ընտրել ճիշտ մասնագիտություն եւ լինել հմուտ մասնագետներ:Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները շրջել են բանկի տարածքով՝ ականատես լինելով սպասարկման սրահում տիրող աշխատանքային անցուդարձին, ինչպես նաեւ բանկի կողմից ստացել են փոքրիկ նվերներ:«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսուցիչները, որոնք ուղեկցում էին երեխաներին, իրենց շնորհակալությունն են հայտնել Հայբիզնեսբանկի ղեկավարությանը առաջարկն ընդունելու եւ ճանաչողական, ուսուցողական էքսկուրսիան գեղեցիկ կազմակերպելու ու անցկացնելու համար՝ վստահեցնելով, որ այս շրջայցը երեխաների համար բանկային գործունեությանը ծանոթանալու լավագույն տարբերակն էր, որը դրական ազդեցություն կունենա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաների մասնագիտական կողմնորոշման գործընթացում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1693