Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգի պորտֆելի ծավալով

22.03.2019 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #ֆակտորինգ
Ամերիաբանկը, 2018թ. արդյունքներով, առաջատարն է Հայաստանի բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով:

Բանկում նշել են, որ հաշվետու տարում բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով եւ տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ դրամ:

«Ներկայում ֆակտորինգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում բանկի ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ֆակտորինգի ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները (էներգետիկա, շինարարություն, առեւտուր, հանրային ծառայություններ եւ այլ ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց շրջանառու միջոցները համալրելու նպատակով անհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ ֆինանսավորում:

«Որպես ճկուն ֆինանսական գործիք՝ ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները, այլեւ աշխատել գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով:

Ֆակտորինգի շրջանակում հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով ձեւավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են բանկին՝ փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը թույլ է տալիս անխոչընդոտ իրականացնել կազմակերպությունների բնականոն ֆինանսական գործունեությունը:

Գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին, որի շրջանակում Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ, ինչը արտահանողներին հնարավորություն է ընձեռում կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել արդյունավետ եւ վստահելի հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2422
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW