ԵՄ-ն աջակցում է Հայաստանում շենքերի էներգախնայողության բարձրացմանը

19.03.2019 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Լոուրենս Մերեդիթ #էներգախնայողություն
Եվրամիության ներկայացուցիչներն այս օրերին Երեւանում են՝ քննարկելու հանրային եւ մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները եւ կայուն ներդրումային լուծումները:

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը եւ միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ ոլորտի փորձագետների հետ, քննարկել շենքերի էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների մակարդակը բարձրացնելու համար առկա ներուժը եւ անհրաժեշտ բարեփոխումների շրջանակը:

«Հայաստանում էներգիայի ընդհանուր սպառման մինչեւ 40%-ը բաժին է հասնում շենքերին՝ զգալիորեն ներազդելով ընտանեկան բյուջեների եւ շրջակա միջավայրի վրա: Մենք՝ հիմնական ֆինանսական կառույցների հետ միասին այստեղ ենք, որպեսզի Հայաստանի նոր կառավարության հետ քննարկենք, թե որ ուղղությամբ համատեղել օժանդակությունը, որպեսզի զգալի կերպով բարելավվի շենքերի էներգետիկ արդյունավետությունը, ինչպես նաեւ մարդկանց կենսակերպի մակարդակը՝ վերջնական արդյունքում»,- նշել է Լոուրենս Մերեդիթը:

«Եվրամիության բանկը՝ Եվրոպական հանձնաժողովի եւ գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանում իրականացվող ծրագրերին, նպաստելով քաղաքացիների առօրյա կյանքի բարելավմանը: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարեւոր է մարդկանց բարեկեցության, էներգիայի եւ ծախսերի խնայողության, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից: Հայաստանում առկա է  էներգաարդյունավետության բարձրացման զգալի ներուժ»,- մեկնաբանել է ԵՄ բանկի Արեւելյան հարեւանության բաժնի ղեկավար Լիոնել Ռապեյլը:
Դիտում՝ 4877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW