Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է Բեռլինում

11.03.2019 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ITB Berlin
Մարտի 6-10-ը Հայաստանի 14 զբոսաշրջային ընկերություններ մասնակցել են ITB Berlin 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ ITB Berlin 2019-ի շրջանակում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը հանդիպումներ է ունեցել գերմանացի, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած բլոգերների հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ, ինչը կնպաստի դեպի Հայաստան արտասահմանյան բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպմանը:

Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները մասնակցել են նաեւ ITB Speed Networking Event ծրագրին։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական եւ ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների ու անհատների միջեւ B2B հանիպումների ձեւաչափով։

«ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը B2B ձեւաչափի հանդիպումների, գործարար կապերի ստեղծման ու ամրապնդման լավագույն միջազգային հարթակներից է»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1324
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW