Mastercardը ուղեգիր է խաղարկում դեպի Փարիզի Դիսնեյլենդ

07.03.2019 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Mastercard
Հայէկոնոմբանկը միացել է Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից կազմակերպված ակցիային:

Ինչպես հայտնել են բանկում, ս.թ. մարտի 1-ից մինչեւ ապրիլի 14-ը կատարելով գնումներ Mastercard կամ Maestro քարտերի միջոցով, քարտապանները հնարավորություն կստանան շահելու ուղեգիր դեպի Փարիզի Դիսնեյլենդ կամ ֆիլմի անվճար 2 տոմս` KinoPark կամ CinemaStar կինոթատրոններում:

Մրցույթի անցկացման պայմաններն են՝

- Հավաքեք վճարման 8 կտրոն, որոնցից յուրաքանչյուրը պետք է լինի ոչ պակաս, քան 8000 դրամը. գնումները պետք է կատարվեն ակցիայի անցկացման ժամանակահատվածում՝ ս.թ. մարտի 1-ից  մինչեւ ապրիլի 14-ը:

- Փոխանակեք այդ կտրոնները ֆիլմի տոմսերի հետ (8 կտրոնը = 2 կինոյի տոմս):

- Մասնակցեք գլխավոր մրցանակի խաղարկությանը՝ ուղեգիր դեպի Փարիզի Դիսնեյլենդ: Ուղեգիրը նախատեսված է 4 անձի համար. անդամներից մեկի տարիքը չպետք է գերազանցի 14 տարեկանը:

- Խաղարկության հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով :

Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա ապրիլի 19-ին ժամը 12:00-ին:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 2191

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW