Դրամի արժեվորումը մնում է “ողջամիտ սահմաններում”, ասում է ՀՀ նախագահը` վկայակոչելով միջազգային գնահատականները

14.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցել է “Արմպրոդէքսպո-2007” ցուցահանդեսի բացմանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ “տարեց տարի մեծ հաճույքով եմ այցելում այս ցուցանհանդեսը, քանի որ այստեղ առավել տեսանելի են գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները”:

Հայաստանի նախագահը նշել է, որ “փայլուն տպավորություններ” ունի ցուցահանդեսից: Նրա խոսքերով, այս տարի հայկական արտադրողները ցուցաբերել են նոր մոտեցումներ եւ նոր որակ: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ցուցահանդեսի մասնակիցները, որոնց հետ ինքը զրուցել է, նշում էին, որ արտադրանքի սպառման դժվարություններ չեն ունենում: “Մեր ընկերություններն ապահովում են որակ եւ արդյուանավետորեն մրցակցում են արտասահմանյան արտադրողների հետ”,- ասել է ՀՀ նախագահը:

Մեկնաբանելով ազգային դրամի արժեվորման հարցը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կառավարությունը դիմել էր միջազգային ֆինանսական կազմակերպություններին` դրամի ամրապնդումը գնահատելու խնդրանքով, եւ ստացված գնահատականները վկայում են, որ ՙիրավիճակը Հայաստանում մնում է ողջամիտ սահմաններում՚:

“Այս գործընթացը համահունչ է համաշխարհային միտումներին. չկա այնպիսի մի երկիր, որտեղ շարունակական տնտեսական աճի պարագայում տեղի չունենա ազգային դրամի ամրապնդում”,- ասել է նախագահը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6008
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW