OMX Group-ի կողմից ՀՖԲ ձեռք բերման գործարքը կավարտվի 2008 թ. հունվարի 3-ին

13.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. OMX Group-ի կողմից Հայկական ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերման գործարքը կավարտվի 2008 թ. հունվարի 3-ին, այսօր հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով խորհրդարանում` Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի կառավարության եւ OMX Group-ի միջեւ համապատասխան փաստաթղթերի ստորագրումը կկայանա մինչեւ այս տարվա վերջը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6821

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW