Հայաստանի վարչապետը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների հիմնական ուղղությունները

13.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի սոցիալական բեւեռվածության մեղմացման մեջ մեծ դեր են խաղալու կենսաթոշակային բարեփոխումները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարչապետն այս մասին ասել է խորհրդարանում ներկայացնելով 2008 թ. Հայաստանի պետբյուջեի նախագիծը: Նա նշել է, որ 2008 թ. բյուջեով նախատեսված կենսաթոշակների առնվազն 60%-ով բարձրացումը զուգորդվելու է նոր կենսաթոշակային համակարգի ներդրման աշխատանքներով:

Սերժ Սարգսյանի խոսքերով, կենսաթոշակային բարեփոխումները թույլ կտան ապահովել հետեւյալ խնդիրները.

- Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի` անկախ նրանից գործունակ է, թե ոչ, իրական կենսամակարդակի նվազագույնից ոչ ցածր սոցիալական նպաստ ստանալու իրավունք կունենա;

- կենսաթոշակն ուղղակիորեն կապված կլինի անհատական եկամուտների, այդ թվում եւ աշխատավարձի հետ;

- ժամանակի ընթացքում Հայաստանի ցանկացած գործունակ քաղաքացի կունենա անձնական կուտակային հաշիվ, իսկ կուտակված միջոցները կապահովեն հավելյալ կենսաթոշակային եկամուտ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7114

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW