Վարչապետը Դավոսում հանդիպել է ՎՏԲ Բանկի նախագահին

24.01.2019 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դավոս #ՎՏԲ Բանկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ Բանկի նախագահ - վարչության նախագահ Անդրեյ Կոստինի հետ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը հանդիպմանը կարեւորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ Բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի եւ կառավարության՝ տնտեսության զարգացմանն ուղղված առաջնահերթությունները եւ ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:

Փաշինյանը եւ Կոստինը քննարկել են ՎՏԲ Բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:
Դիտում՝ 5703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW