Փաշինյանը հանդիպել է Վարդան Սրմաքեշի, Հանս Շվեյկարդի եւ Մայք Բարոնյանի հետ

21.01.2019 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Վարդան Սրմաքեշ #Ցյուրիխ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ:

«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը հետ հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության եւ մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաեւ «Հին Երեւան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր:

Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկվել են դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երեւանյան ընկերությունը զբաղվում է հումքի վերամշակմամբ, եւ իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաեւ դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում:

Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել ավելի քան $10 մլն՝ ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր:

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել արեւային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր:

Վարչապետն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ՝ այն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Դիտում՝ 3879
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW