Քաղաքապետ. «Աղբահանությունը գիշեր-ցերեկ իրականացրել ենք»

08.01.2019 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Մարության #աղբահանություն
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ասել է, որ «տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ ու սրտացավ»:

«Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ դա գիտենք բոլորս եւ դա ոչ միայն Երեւանի խնդիրն է, այլեւ ամբողջ աշխարհում այդ օրերին աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջանում: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար եւ լավ: Հենց տեղում հետեւել եմ աշխատանքների ընթացքին եւ համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաեւ, որ եղել է արդյունքն ավելի լավ, քան անցած տարիներին»,- ասել է քաղաքապետը:  
 
Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է քայլեր ձեռնարկել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ:

Այսօր մայրաքաղաքում 5 200 աղբաման կա, սակայն գործընթացի լիարժեք կազմակերպման համար դրանց թիվը պետք է հասնի 8000-ի:

Բացի այդ, հանձնարարվել է ավագանու հետ համատեղ աշխատանքներ տանել անհրաժեշտ նորմերի մշակման ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողներն այսուհետ ստվարաթղթե տուփերը աղբամաններում թափելու փոխարեն տեսակավորեն դրանք եւ հանձնեն մշակմամբ զբաղվող ընկերություններին:
Դիտում՝ 2199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW