2019-ին կառավարության եւ գործարարների կապերը «նոր որակ կունենան»

25.12.2018 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2019 թվականի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ կառավարության եւ գործարար համայնքի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու եւ այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով:

«Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն եւ չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության եւ դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը: Ամենակարեւոր շահագրգռությունը, որ մենք ունենք այդ ասպարեզում՝ առանց բացառության բոլոր ընկերությունների հաջողությունն է: Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի անհաջողությամբ մենք շահագրգռված լինենք որեւէ պատճառաբանությամբ եւ Հայաստանում չկա գեթ մեկ ընկերություն, որի հաջողությամբ մենք շահագրգռված չլինենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր ունի մեծ ամբիցիաներ եւ իր առջեւ դրված մեծ խնդիրներ, եւ այդ նպատակների ֆինանսավորողը լինելու են գործարարները:

«Նկատի ունեմ՝ բացառապես օրինական ֆինանսավորումը, որովհետեւ կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողները եւ ընդհանրապես որեւէ ընկերություն ազատված է որեւէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից: Բայց սրանից պատասխանատվության չափը ոչ թե պակասում է, այլ ավելանում, որովհետեւ իսկապես այն խնդիրները, որ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ դրել ենք մեր առաջ, հնարավոր կլինի լուծել միայն մի դեպքում, եթե ձեր աշխատանքը, գործունեությունը լինի առավել հաջող»,- ասել է կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 1339
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW