ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Ունիվերսալ բիզնես - 7%» ակցիան

20.12.2018 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ,«Ունիվերսալ բիզնես - 7%»
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ունիվերսալ բիզնես - 7%» ակցիայի գործարկման մասին:

Բանկում նշել են, որ այն նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար եւ կշարունակվի 3 ամիս՝ մինչեւ 2019թ. մարտի 10-ը:

Ակցիան թույլ կտա իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ բանկի հաճախորդներին, ձեւակերպել վարկեր՝ իջեցված տոկոսադրույքով:

««Ունիվերսալ բիզնես - 7%» ակցիան տալիս է հնարավորություն ձեւակերպել վարկ սուպեր ցածր՝ 10% տարեկան տոկոսադրույքով՝ բանկում գործող 17% տարեկան տոկոսադրույքի փոխարեն, ինչի շնորհիվ կարելի է վեց ամսվա ընթացքում տնտեսել 7%:

Այս ակցիայի օգնությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը ու իր ներկայացուցիչներին թեթեւացնում ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:

7-րդ ամսվանից սկսած՝ տոկոսադրույքը ավտոմատ կփոխվի՝ ըստ բանկում գործող տոկոսադրույքի:

Առավելագույն գումարը, որ կարող է բանկը տրամադրել, նույնպես աճել է 2 մլն դրամով եւ կազմում է 7 մլն դրամ:

Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր հաճախորդները, այնպես էլ գործող՝ նոր վարկի կարիք ունեցող հաճախորդներ:
Դիտում՝ 7612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW