Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ-ում գազային եւ նավթային միասնական շուկայի ստեղծումը

05.12.2018 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ-ի շրջանակում գազային եւ նավթային միասնական շուկայի ստեղծումը:

«Մեր տնտեսությունը մեծապես կախված է ռուսական գազի մատակարարումից, եւ մենք հույս ունենք, որ, վերջապես, կհաջողվի ԵԱՏՄ-ում ստեղծել արդյունավետ գազի շուկա»,- ասել է նա «Ռոսիա-24»-ի հետ զրույցում՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ընդառաջ:

Նրա խոսքով՝ կան նաեւ փոխադարձ վճարումների հետ կապված հարցեր։

«Շատ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ ասում են, որ տնտեսական գործընթացներում մենք պետք է հրաժարվենք դոլարային վճարումներից, բայց, ցավոք սրտի, ոչ բոլոր երկրներն են պատրաստ փոխադարձ վճարումները կատարել ԵԱՏՄ անդամ երկրներից մեկի արժույթով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 3397

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW