Արմեն Սարգսյանը 1 մլն դրամ է նվիրաբերել Գյուլագարակի մանկապարտեզին

05.12.2018 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #COAF #Սմարթ կենտրոն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 մլն դրամ է նվիրաբերել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մանկապարտեզին, ինչպես նաեւ 400-ից ավելի գրքեր՝ Դեբեդ համայնքում 2018թ. մայիսի 27-ից գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոնին:

Նախագահը շրջել է ՍՄԱՐԹ կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն եւ այլ առարկաներ:

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաեւ մայրաքաղաքից եւ այլ քաղաքներից երեխաների փոխայցելությունն այս կենտրոն, որտեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլեւ գյուղական կյանքին:

«Սա ավելի մարդկային վայր է, եւ այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը շրջել է նաեւ սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հույս է հայտնել, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան:
Դիտում՝ 1991
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW