Քննարկվել են ՀՀ-ԵՄ համաձայնագրով իրականացվող գործընթացները

28.11.2018 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մանե Ադամյան #ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը եւ ԵՄ անդամ երկրների պատվիրակները քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործընթացները։

Նախարարության փոխանցմամբ՝ նոյեմբերի 26-ին Երեւանում տեղի  ունեցած հանդիպմանը ներկայացվել են նաեւ ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը, գործարար եւ ներդրումային միջավայրի, ՓՄՁ զարգացման, մտավոր սեփականության պաշտպանության ոլորտներում զարգացումները, ինչպես նաեւ Հայաստանում մի շարք բարեփոխումների ընթացքը:

ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին:
Դիտում՝ 1229

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW