ՓՄՁ ԶԱԿ-ը եւ «Տուրիզմ Արմենիա»-ն համատեղ կխթանեն զբոսաշրջության ոլորտը

27.11.2018 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՓՄՁ ԶԱԿ #«Տուրիզմ Արմենիա»
Փոքր ու միջին ձեռնարկությունների Զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) եւ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան կհամագործակցեն պետություն-մասնավոր երկխոսության, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խթանման եւ զարգացման նպատակով։


Համապատասխան հուշագիրը ստորագրել են ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը եւ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

Նախատեսվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը տեխնիկական, տեղեկատվական եւ, իր հնարավորությունների սահմանում, այլ աջակցություն կցուցաբերի ասոցիացիային՝ զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում, կաջակցի մասնագետների համար վերապատրաստման եւ կրթական ծրագրերի կազմակերպմանը:

«Տուրիզմ Արմենիա»-ն, հնարավոր խնդիրների դեպքում, կապահովի պետություն-մասնավոր երկխոսության հարթակ, ՓՄՁ ԶԱԿ-ին կաջակցի զբոսաշրջության ոլորտին առնչվող հետազոտություններ իրականացնելու հարցում, կներկայացնի ներգնա զբոսաշրջությունը եւ ներդրումները խթանող ծրագրեր՝ համաֆինանսավորման համար եւ այլն։
Դիտում՝ 1909

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW