«Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերընտրվել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ, AmCham) տնօրենների խորհրդի կազմում:Տնօրենների խորհուրդը կղեկավարի երկու տարի ժամկետով:Նոյեմբերի 16-ին կայացած AmCham տարեկան ընդհանուր ժողովում պալատի նախագահ է վերընտրվել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը:«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության hասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը եւ «Սերաֆիմ Ինդաստրիս» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ահարոն Լեւոնյանն ընտրվել են պալատի 1-ին եւ 2-րդ փոխնախագահ/գանձապետ պաշտոններում: Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատն անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000-ից եւ ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ավելի քան 130 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները եւ բարելավել բիզնես մթնոլորտը եւ ներդրումային միջավայրը Հայաստանում: Tweet Դիտում՝ 9480