Ղազախստանը մտադիր է գործունեություն ծավալել ՀՀ էներգակիրների ոլորտում

09.11.2018 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #էներգակիրներ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի եւ «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ:

Քննարկվել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին:

Ղազախական կողմը շահագրգռվածություն է հայտնել գործունեություն ծավալել Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն առաջարկել համագործակցության ուղղությամբ քննարկումները շարունակել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում արտադրվող տարբեր ապրանքների` Ղազախստան արտահանում կազմակերպելու հետ կապված հարցերին:
Դիտում՝ 965

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW