Ուկրաինան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

23.10.2018 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #Ուկրաինա
Ուկրաինան Հայաստանի եւ Ղրղըզստանի դեմ բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ ուկրաինական արտադրության պողպատե որոշ խողովակաշարերի համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի պատճառով։

Reuters-ը գրում է, որ փաստաթղթերն ԱՀԿ-ն հրապարկել է հոկտեմբերի 22-ին։

Դրանց համաձայն՝ Հայաստանը եւ Ղրղըզստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են եւ պարտավոր են նվազեցնել մաքսատուրքը, քանի որ դրանք ավելի բարձր են, քան անհրաժեշտ է։ Ըստ Ուկրաինայի՝ դրանք  սահմանվել են սխալ հիմնավորված որոշումների, դրույթների եւ ընթացակարգերի հիման վրա։

Ուկրաինան նույն բողոքը ներկայացրել է նաեւ ԵԱՏՄ մեկ այլ անդամի՝ Ղազախստանի դեմ։

Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները խախտելու մեջ մեղադրվող երկրները 60 օր ունեն խնդիրը կարգավորելու համար, հակառակ դեպքում՝Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ-ին՝ որոշում կայացնելու խնդրանքով:
Դիտում՝ 7315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai