Ամերիաբանկն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $20 մլն-ի վարկային պայմանագիր են ստորագրել, որից $12,5 մլն-ը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակում: «Ամերիաբանկը Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի առաջին գործընկերն է, որն այս ծրագրի շրջանակներում ստացել է վարկ»,- նշել են բանկում: Վարկն ուղղվելու է փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը: «Կանաչ տնտեսության» ֆինանսավորման մեխանիզմն օգնում է ձեռնարկություններին ներդնել կլիմայի փոփոխության հարմարեցման եւ մեղմացման տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը եւ ծախսերի նվազեցմանը: Tweet Դիտում՝ 1568